ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հայազգի գիտնականի արժանվույն գնահատականը
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության ՙՌուսական պետական բժշկական համալսարանի՚ Բժշիկների կատարելագործման ֆակուլտետի նևրոլոգիայի և նեյրովիրաբուժության ամբիոնի դասընթացի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Նորայրի ԱՎԱԳՅԱՆԻՆ վերջերս մասնագիտական բարձր վարպետության, բազմամյա բարեխիղճ աշխատանքի, գիտական դպրոցի ստեղծման, գիտական կադրերի դաստիարակման և պատրատման, գիտական գործունեության ոլորտում ունեցած նվաճումների համար շնորհվել է Ռուսաստանի Դաշնության կառավարական պարգև և ՙՌուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործչի՚ պատվավոր կոչում:
<>պատվավոր կոչմանն արժանանում են գիտության դոկտորի գաստիճան ունեցող անվանի գիտնականներ, իտության և տեխնիկայի առաջատար ուղղություններում կատարած մշակումների, գիտական դպրոցի ստեղծման, գիտական կադրերի դաստիարակման և պատրաստման համար: Այսօր մեր հայրենակիցը գնահատվել է ըստ արժանվույն և արժանացել այդ բարձր պարգևին:
Գագիկ Նորայրի Ավագյանը 1970թ., գերազանցիկությամբ ավարտելով Երևանի պետական բժշկական ինստիտուտի ՙԲուժական գործ՚ մասնագիտությունը, 1971-1974թթ. շարունակել է ուսումը Ն.Ի.Պիրագովի անվան Մոսկվայի պետական բժշկական 2-րդ ինստիտուտի նևրոլոգիայի ամբիոնի ասպիրանտուրայում և 1975թ. հաջողությամբ պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը:
Երիտասարդ գիտնականն իր աշխատանքային գործունեությունը շարունակել է Մոսկվայում և° որպես գիտաշխատող, և° որպես Քիմիական միացությունների կենսաբանական փորձերի գծով գհի կլինիկական նեյրոֆիզիոլոգիայի սեկտորի վարիչ: 1985թ. Մոսկվայի Լենինի անվան պետական 2-րդ բժշկական ինստիտուտում պաշտպանում է դոկտորական թեզը նևրոլոգիայի մասնագիտությամբ, իսկ 1990թ. նրան շնորհվում է պրոֆեսորի կոչում:
1988 թվականից Գ.Ն.Ավագյանն աշխատում է Ռուսաստանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետի նևրոլոգիայի և նեյրովիրաբուժության ամբիոնում որպես պրոֆեսոր, իսկ 1998 թվականից` Ռուսաստանի պետական բժշկական համալսարանի նևրոլոգիայի և նեյրովիրաբուժության ամբիոնի ԲԿՖ-ի դասընթացի վեկավար:
Պրոֆեսոր Գ.Ն.Ավագյանը ճանաչված գիտնական է, ով իր բազմամյա հետազոտությունները նվիրել է նևրոլոգիայի ասպեկտների հիմնարար և կիրառական մշակումներին, նևրոլոգիայի զարգացման և նեյրոգիտության ոլորտում ժամանակակից նվաճումների ներդրման: Նրա ղեկավարությամբ ուսումնասիրվում են էպիլեպսիայի և պարօքսիզմային վիճակներում ծագած առավել հրատապ խնդիրները, նյարդային և նյարդամկանային համակարգի հիվանդությունների ընթացքում շարժողական խախտումները, արտաբուրգային հիվանդությունները և ցավային համախտանիշները:
Գ.Ն.Ավագյանը փորձարարական և կլինիկական հետազոտությունների հիման վրա ձևավորել է էպիլեպտիկ և հակաէպիլեպտիկ համակարգերի փոխազդեցության կոնցեպցիա, նրա կողմից առաջադրվել են էպիլեպսիայի և պարօքսիզմային վիճակների ախտածնության, ախտորոշման և բուժման մի շարք սկզբունային նոր մոտեցումներ: Նա առաջարկել է էպիլեպիկ նոպայի ժամանակ ՙպարօքսիզմային ուղեղի՚ ախտորոշման իրականացման չափորոշիչներ և դրանց կասեցումը, մշակել է էպիլեպսիայի և էպիլեպտիկ համախտանիշների դեպքում բուժման և վերականգնողական միջոցառումների նոր կոնցեպտուալ մոտեցում, հիվանդներին օգնելու նպատակով ներդրվել են կազմակերպական միջոցառումներ:
Գ.Ն.Ավագյանը հեղինակ է 300-ից ավելի գիտական աշխատությունների, այդ թվում` 7 գիրք, ձեռնարկներ, մեթոդական հանձնարարականներ, ունի հեղինակային 2 վկայական, հայտնագործության 2 արտոնագիր, ռացիոնալիզատորական 17 առաջարկ և բազմաթիվ պրոբլեմատիկ հոդվածներ: Նրա ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանվել են 4 դոկտորական և 27 թեկնածուական ատենախոսություններ, ներկայումս իրականացվում է 3 դոկտորոկան և 5 թեկնածուական թեզ:
Պրոֆեսոր Գ.Ն.Ավագյանը հիմնել է իր սեփական դպրոցը, նրա աշակերտներն այսօր ՌԴ և ԱՊՀ երկրների տարբեր քաղաքներում ղեկավարում են նևրոլոգիայի և նեյրովիրաբուժության ամբիոնները: Գ.Ն.Ավագյանն առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում հետդիպլոմային կրթությանը. նրա ղեկավարությամբ պատրաստվել են ավելի քան 3500 նևրոլոգ և այլ մասնագիտության բժիշկներ:
Պրոֆեսոր Գ.Ն.Ավագյանը զբաղվում է նաև հասարակակ գործունեությամբ, որը սերտորեն առնչվում է նրա մասնագիտական գործունեության հետ: Նա նևրոլոգների Համառուսաստանյան ընկերության նախագահության անդամ է, ՌԴ Առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության գիտական խորհուրդների նևրոլոգիայի սեկցիայի նախագահի տեղակալը, ՌԳԱ և ՌԲԳԱ ՙՆևրոլոգիայի հիմնարար հետազոտությունների՚ հիմնախնդիրների հանձնաժողովի քարտուղարը, ՌՊԲՀ ՊԿՀ ԲՄԿ նևրոլոգիայի, հոգեբուժության և հոգեբանության գծով գիտական խորհրդի նախագահը, մի շարք ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ. ՙռուսերեն բոլորը՚, ՙռուսերեն՚ ամսագրի գլխավոր խմբագիր: Պրոֆեսոր Գ.Ն.Ավագյանը դոկտորական և թեկնածուական գիտական աստիճաններ շնորհող Ատենախոսության 3 խորհուրդների անդամ է:
Գ.Ն.Ավագյանը ՌԴ Առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության ՌԲԳԱ միջգերատեսչական գիտական խորհրդի ՙԷպիլեպսիա: Պարօքսիզմային վիճակ՚ հիմնախնդրային հանձնաժողովի նախագահն է, նա ամբողջացնում է Ռուսաստանի 26 հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը, որտեղ ակտիվորեն մշակվում են Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում էպիլեպսիայի համաճարակի ուսումնասիրման, ինչպես նաև պարօքսիզմային վիճակների վերաբերյալ ծրագրեր:
Գ.Ն.Ավագյանի ակտիվ մասնակցությամբ ամրապնդվեց նևրոլոգների, հոգեբույժների, նեյրոֆիզիոլոգների, իմունոլոգների և գենետիկների գիտական համագործակցությունը: Ներդրվեցին ժամանակակից նեյրոֆիզիոլոգիայի, գենետիկայի, իմունային, կենսաքիմիական և այլ ինովիցիոն մեթոդները, որոնք ընդյալնում են պատկերացումները էպիլեպտածինի, ցավի ՙքրոնիկական՚ մեխանիզմի և պաթոլոգիկ ցավային համակարգի ձևավորման, շարժողական խախտումների կառուցվածքա-գործառույթային կազմակերպման մասին և թույլ են տալիս կլինիկական պրակտիկայում ներդնել ախտորոշման, բուժման, վերականգնման և կանխարգելման նորագույն տեխնոլոգիաներ:
1998 թվականից հանդիսանալով Ռուսաստանի հակաէպիլեպտիկական լիգայի նախագահ` Գ.Ն.Ավագյանը Մոսկվայում և Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջաններում կազմակերպեց էպիլեպտոլոգիական ծառայություն: Գ.Ն.Ավագյանի նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ պարբերաբար անցկացվում են ֆորումներ, գիտաժողովներ նվիրված նևրոլոգիայի հիմնական խնդիրներին, որոնց մասնակցում են արտասահմանյան առաջատար գիտնականներ, ներգրավված են նաև պրակտիկ բժիշկների և Ռուսաստանի հետ համագործող գիտնականների լայն շրջանակ: Լինելով Ռուսաստանի հակաէպիլեպտիկ լիգայի նախագահ` Գ.Ն.Ավագյանը կազմակերպել և Միջազգային հակաէպիլեպտիկ լիգայի (ILAE) ՙOut of the Shadows՚ միության շրջանակներում անցկացրել է ՌԴ ԱՀԿ առաջատար փորձագետների խորհրդակցություն, որի հիմնական նպատակն էր խախտել էպիլեպսիայով տառապող հիվանդներին որպես հոգեպես ոչ լիարժեք մարդ ընկալելու առկա ստերեոտիպը:
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրինությունը շնորհավորում է մեծանուն գիտնականին` Գագիկ Նորայրի Ավագյանին ՙՌուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործչի՚ կառավարական բարձր պարգին արժանանալու կապակցությամբ և մաղթում գիտական նորանոր նվաճումներ:
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն